Սպորտ

Խաչանովը դուրս է մնացել «Ուիմբլդոնից»

Լոնդոնում ընթացքող «Ուիմբլդոն»-2025-ի շրջանակներում Ռուսասատանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը քառորդ եզրափակիչի խաղում պարտվել է ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ։ Նշենք, որ Ֆրիցը ATP-ի վարկանիշային աղյուսակի 5-րդ հորիզոնականն է զբաղեցնում:

Խաչանովը Թեյլոր Ֆրիցին պարտվել է 3:6, 4:6, 6:1, 6:7 (4:7) հաշվով։

Ֆրիցի հաջորդ մրցակիցը, ով կարիերայում առաջին անգամ դուրս եկավ Ուիմբլդոնի կիսաեզրափակիչ, Կարլոս Ալկարաս-Քեմերոն Նորրի զույգի հաղթողը կլինի:

Ուիմբլդոն-2025-ում տղամարդկանց մենախաղի հանդիպումներն անցկացվում են հունիսի 30-ից հուլիսի 13-ը: Մրցաշարի գործող չեմպիոնը իսպանացի թենիսիստ, աշխարհի երկրորդ ռակետ Կարլոս Ալկատրասն է: