Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն 2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին, որը տեղի կունենա հուլիսի 6-28-ը Վրաստանի Բաթումի քաղաքում:
Առաջին խաղափուլում Էլինան կխաղա Տաջիկստանը ներկայացնող կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Նադեժդա Անտոնովայի (վարկանիշ՝ 2030) դեմ:
Լիլիթը կխաղա Ալժիրը ներկայացնող կանանց միջազգային վարպետ Լինա Նասսրի (վարկանիշ՝ 2054) դեմ:
Մրցաշարը կանցկացվի նոկաուտ ձևաչափով՝ 7 խաղափուլով:
Յուրաքանչյուր խաղափուլում մասնակիցները խաղում են երկու դասական պարտիա: Եթե հաշիվը լինի 1:1, հաղթողը կորոշվի արագ և կայծակնային շախմատի թայ-բրեյքում:
Առաջին խաղափուլի առաջին պարտիան կմեկնարկի հունիսի 6-ին՝ ժամը 15:00-ին: