Սպորտ

«Բարսելոնայում» շոկի մեջ են. Ուիլյամսը 10 տարով երկարաձգել է պայմանագիրը

Նիկո Ուիլյամսը 10 տարով երկարաձգել է պայմանագիրը «Ատլետիկի» հետ:

22-ամյա վինգերի հետ նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2035 թվականը. հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ուիլյամսի հրաժարագինը (նախորդ պայմանագրով մոտ 62 մլն եվրո, գումարը փոխվում է՝ կախված գնաճից) կավելանա ավելի քան 50%-ով:  

Ավելի վաղ ֆուտբոլիստին կապում էին «Բարսելոնա» տեղափոխության հետ։