«Լիվերպուլը» հայտարարություն է տարածել Դիոգու Ժոտայի մահվան կապակցությամբ:
««Լիվերպուլը» ցնցված է Դիոգու Ժոտայի ողբերգական մահից: Ակումբին տեղեկացրել են, որ 28-ամյա ֆուտբոլիստը մահացել է եղբոր՝ Անդրեի հետ, ավտովթարի հետևանքով:
«Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը այս պահին որևէ այլ մեկնաբանություն չի անի և կխնդրի հարգել Դիոգոյի և Անդրեի ընտանիքի, ընկերների, թիմակիցների և ակումբի անձնակազմի անձնական կյանքի իրավունքը, քանի որ նրանք փորձում են հաշտվել աներևակայելի կորստի հետ: Մենք կշարունակենք համակողմանի աջակցություն ցուցաբերել նրանց», - ասվում է ակումբի հայտարարության մեջ։