Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Դիոգու Ժոտայի մասնակցությամբ ողբերգական վթարի պատճառը։
Ըստ հաղորդագրության՝ վթարի պատճառ է դարձել ավտոմեքենայի անվադողի պայթյունը:
«Այս պահին տեղեկություն ունենք, որ Lamborghini ավտոմեքենան վթարի է ենթարկվել և դուրս է եկել ճանապարհից՝ վազանցի ժամանակ անվադողի պայթելու պատճառով: Մեքենան այրվել է, երկու ուղևորները մահացել են»,- ոստիկանության հաղորդագրությունը մեջբերել է BBC‑ն:
Այսօր առավոտյան հայտնի է դարձել, որ «Լիվերպուլի» կիսպաշտպան Դիոգու Ժոտան և նրա եղբայր Անդրե Սիլվան, ով հանդես էր գալիս պորտուգալական երկրորդ դիվիզիոնի «Պենաֆիել» ակումբում, զոհվել են Իսպանիայի հյուսիս‑արևմուտքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով: