Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (ATP 20) «Ուիլմբլդոնի» մրցաշարի երկրորդ շրջանում հաղթել է ճապոնացի Շինտարո Մոչիզուկիին (ATP 144) հինգ սեթից բաղկացած դժվարին խաղում։
Գրանցվել է 1-6, 7-6 (9-7), 4-6, 6-4 հաշիվ։ Հանդիպումը տևել է 3 ժամ, 43 րոպե։
«Ուիլմբլդոնի» մրցաշարի 1/16 եզրափակչում Խաչանովը կխաղա պորտուգալացի Նունո Բորխեսի (ATP 37) դեմ, որին 2022 թվականին «Ռոլան Գարոսի» մրցաշարում հաղթել էր չորս սեթում։