Միջադեպը տեղի է ունեցել ակումբային աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում «Ֆլումինենսե»-ից 2-0 հաշվով պարտությունից հետո։ Հարցազրույցում Մարտինեսն ասել է. «Ուղերձը պարզ է. եթե ուզում եք մնալ, մնացեք, եթե ոչ, հեռացեք»։
«Ինտերի» նախագահ Բեպպե Մարոտան ասել է, որ Լաուտարոն, ըստ երևույթին, դիմել է Չալհանօղլուին։
Թուրք կիսապաշտպանը սոցցանցերում պատասխանել է. «Բառեր, որոնք բաժանում են, ոչ թե միավորում։ Հարգանքը միակողմանի փողոց չէ։ Ես երբեք չեմ ասել, որ դժգոհ եմ «Ինտերից»»։
Հարձակվող Մարկուս Թյուրամը նրա կողմն է անցել՝ հավանելով Չալհանօղլուի գրառումը։
«Միլանի» գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել՝ բացատրություններ ստանալու ոչ միայն հակամարտող կողմերից, այլև՝ մնացած խաղացողներից։
La Gazzetta dello Sport-ի տվյալներով՝ թիմի մի քանի վետերան ելույթ են ունեցել՝ կողմերին հաշտվելու կոչ անելով։ Նշվում է, որ Կիվուի որոշումը դրական արձագանք է առաջացրել թիմում։