Սպորտ

Դյոկերեշը տեղափոխվում է «Արսենալ»

Վիկտոր Դյոկերեշը «Արսենալի» հետ համաձայնության է եկել մինչև 2030թ․ պայմանագրի շուրջ: Այս մասին հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։  

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 27-ամյա հարձակվողը դժգոհ է մնացել «Սպորտինգի» նախագահ Ֆրեդերիկ Վարանդաշի վերջին հայտարարություններից և չի ցանկանում վերադառնալ թիմ և խաղալ այնտեղ:

Շվեդիայի հավաքականի ֆուտբոլիստն արդեն տեղեկացրել է պորտուգալական ակումբին իր դիրքորոշման մասին: