Աշխարհի ակումբային առաջնության 1/8 եզրափակիչում «Ֆլումինենսեն» մրցել է «Ինտերի» դեմ։ Բրազիլական թիմը դիմակայությունում հաղթել է 2-0 հաշվով և դուրս եկել հաջորդ փուլ։ Հանդիպման հենց սկզբում՝ երրորդ րոպեին աչքի է ընկել Գերման Կանոն, իսկ 90+3-րդ րոպեին` Հերկուլեսը։
Միլանյան թիմի մեկնարկային կազմում է եղել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվել է 53-րդ րոպեին։
Հանդիպման ընթացքում նաև տհաճ միջադեպ է տեղի ունեցել Հենրիխ Մխիթարյանի մասնակցությամբ. երբ նա փորձել է արագ սկսել խաղը, այդ ընթացքում մրցակից թիմի մարզիչը խլել է նրանից գնդակը։ Սա վերածվել է վիճաբանության երկու թիմերի ֆուտբոլիստների միջև, սրան միջամտել է հանդիպման մրցավարը և դեղին քարտ ցույց տվել «Ֆլումինենսեի» մարզչին։