Սպորտ

ՊՍԺ - ում կան մարդիկ, որոնց ես գնահատում եմ. Մեսսի

Լիոնել Մեսսին ամփոփել է «Ինտեր Մայամիի» ելույթն աշխարհի ակումբային առաջնությունում:

«Աշխարհի ակումբային առաջնությունը մեզ համար ավարտվեց Չեմպիոնների լիգայի գործող հաղթողից կրած պարտությամբ (0:4): ՊՍԺ - ում կան մարդիկ, որոնց ես գնահատում եմ և ուրախ էի կրկին տեսնել։ 

Մենք հեռանում ենք հպարտությամբ՝ լուծելով 1/8 եզրափակիչ դուրս գալու խնդիրը։ Այժմ կկենտրոնանանք ՄԼՍ-ի և այն ամենի վրա, ինչ կլինի հետո», - գրել է «Ինտեր Մայամիի» հարձակվողը։