Պոլ Պոգբան միացել է «Մոնակոյին»։ Լիգա 1-ի ակումբը հայտարարել է 32-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու մասին։
Պայմանագիրը նախատեսված է երկու տարվա համար։ Կիսապաշտպանը միացել է «Մոնակոյին որպես ազատ գործակալ։ Նա լքել է «Յուվենտուսը» 2024 թվականին՝ հակադոպինգային կանոնների խախտման պատճառով որակազրկվելուց հետո։
Պոգբան, որը նախկինում խաղացել է նաև «Մանչեսթեր Յունայթեդում», վերջին անգամ խաղացել է 2023 թվականի սեպտեմբերին։