Սպորտ

Տեղի է ունեցել «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարը

Դպրոցահասակ երեխաների շրջանում բասկետբոլի մասսայականացման և առողջ ապրելակերպի խթանման նպատակով անցկացվեց «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Այս կարևոր նախաձեռնությունը միավորեց բազմաթիվ դպրոցականների՝ խթանելով մարզական ոգին, թիմային մտածողությունը և առողջ ապրելակերպի արժեքները։ Երևանն աջակցում է նման նախաձեռնություններին և շարունակելու է հետևողականորեն խթանել երեխաների առողջ, ակտիվ և լիարժեք զարգացումը»,- գրել է քաղաքապետը։