Սպորտ

Կիլիան Մբապեն հոսպիտալացվել է

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն հոսպիտալացվել է սուր գաստրոէնտերիտով, հաղորդում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն L'Equipe-ին տված հարցազրույցում ասել էր, որ ֆրանսիացի խաղացողը մեկուսացվել է հյուրանոցի իր համարում՝ թիմի մյուս խաղացողներին վարակելու վտանգը վերացնելու համար։

«Ռեալը» մասնակցում է Աշխարհի ակումբային առաջնությանը, որն ընթանում է ԱՄՆ-ում։

Չորեքշաբթի մադրիդյան թիմը ոչ-ոքի խաղաց Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» հետ՝ 1:1: Մբապեն բաց թողեց հանդիպումը։ Մրցաշարի հաջորդ խաղում «Ռեալը» հունիսի 22-ին կխաղա մեքսիկական Պաչուկայի հետ։