Սպորտ

Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանն արծաթե մեդալ են նվաճել

Հայ հրաձիգներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Մյունխենում կայացած աշխարհի գավաթի խաղարկությունում 10 մետրանոց օդամղիչ ատրճանակով հրաձգության խառը թիմային մրցաձևում նվաճել են արծաթե մեդալ։

Հայ զույգը եզրափակչում պարտվել է Չինաստանին։

Ավելի վաղ Էլմիրան և Բենիկը մրցել էին անհատական ​​մրցաձևում՝ համապատասխանաբար զբաղեցնելով 9-րդ և 12-րդ տեղերը։