Սպորտ

Աշխարհի ակումբային առաջնությունը կարող է ընդլայնվել

Աշխարհի ակումբային առաջնությունը այս ամառ առաջին անգամ կանցկացվի նոր ձևաչափով. կմասնակցի 32 ակումբ:

The Guardian-ի տեղեկություններով՝ ՖԻՖԱ-ում կքննարկեն աշխարհի ակումբային առաջնության ընդլայնումը՝ հասցնելով 48 թիմի, եթե ներկայիս խաղարկությունը հաջող ընթանա: Գործընթացը թելադրված է այն ակումբների լոբբինգով, որոնք այս տարի չեն մասնակցի մրցույթին։  

Նշվում է, որ ԱՊԼ-ի ակումբները պնդում են վերացնել այն սահմանափակումը, որի համաձայն՝ մրցաշարին կարող են մասնակցել միևնույն երկրի միայն երկու ակումբ:

Այս սահմանափակումը չի տարածվում այն թիմերի վրա, որոնք հաղթել են մայրցամաքային մրցումներում 2021-24 թվականներին, ուստի Աշխարհի ակումբային առաջնություն-2025-ին կմասնակցեն Բրազիլիայի՝ միանգամից 4 ներկայացուցիչ, ովքեր հաղթել են Լիբերտադորեսի գավաթում: 

Ենթադրվում է, որ աշխարհի ակումբային առաջնության ընդլայնումը դրական կընկալվի եվրոպական ակումբների կողմից, սակայն դիմադրության կհանդիպի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիայի (FIFPro) կողմից:

Հիշեցնենք, որ աշխարհի ակումբային առաջնություն-2025-ը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 13-ը։