Ռոբերտ Լևանդովսկու հետ կոնֆլիկտից հետո Լեհաստանի գլխավոր մարզիչը հայտարարել է հեռանալու մասին։
«Եկել եմ այն եզրակացության, որ ստեղծված իրավիճակում լավագույն որոշումը՝ ի շահ ազգային հավաքականի, գլխավոր մարզչի պաշտոնից իմ հրաժարականն է։
Կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր այն խաղացողներին, որոնց հանդիպելու հաճույք եմ ունեցել այդ ճանապարհին»,- ասել է Միխալ Պրոբեժը:
Հունիսի 10-ին Լեհաստանի հավաքականը ԱԱ-2026-ի ընտրական փուլի 4-րդ տուրում 1:2 հաշվով պարտվել էր Ֆինլանդիայի ընտրանուն։ Ավելի վաղ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին հայտարարել էր, որ չի խաղալու ազգային հավաքականում՝ «մարզչի նկատմամբ վստահության կորստի» պատճառով, երբ իրեն զրկել էին ավագի թևկապից։