Սպորտ

Մարատ Աճեմյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դուրս եկավ եզրափակիչ

51 կգ Մարատ Աճեմյանը 10:0 հաշվով հաղթեց ադրբեջանցի ըմբիշ Էլշադ Աբասովինին և դուրս եկավ Եվրոպայի պատանեկան առաջնության եզրափակիչ: Ոսկե մեդալի համար գոտեմարտում նա կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ռիզվան Կաիրբեկովի հետ։ 

Եզրափակչում է նաև 60 կգ Հայկ Մանուկյանը, որը վաղը ոսկե մեդալը վիճարկելու է ադրբեջանցի Ալի Նազարովի հետ։ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դարձել են արծաթե մեդալակիրներ։