Կլաուդիո Ռանիերին հրաժարվել է աշխատել Իտալիայի հավաքականում։
«Շնորհակալություն եմ հայտնում Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գրավինային՝ հնարավորություն ընձեռնելու համար. ինձ համար դա մեծ պատիվ է։ Բայց ես ամեն ինչ մտածել եմ և որոշել եմ ամբողջությամբ կենտրոնանալ «Ռոմայում» իմ նոր պաշտոնի վրա։
Ֆրիդկինները («Ռոմայի» սեփականատերեր) լիովին կաջակցեին հավաքականի վերաբերյալ իմ ցանկացած որոշմանը, սակայն այդ ընտրությունը բացառապես իմն է», - ասել է «Ռոմայի» նախկին գլխավոր մարզիչը։