Սպորտ

Փայլուն նոր էջ՝ միջազգային շախմատի օրացույցում

Նոյեմբերի 11-21-ը Հայաստանի շախմատի ակադեմիան և Սյունիքի շախմատի ֆեդերացիան համատեղ կազմակերպում են «Գորիս Օփեն» շախմատի միջազգային մրցաշարը:

Հայաստանի շախմատի ակադեմիան հպարտությամբ հայտարարում է այս նոր մրցաշարի մեկնարկը, որը կարևոր քայլ է մեր երկրում շախմատի կյանքի զարգացման և միջազգային հանրության հետ կապերի ամրապնդման ճանապարհին։

Մրցաշարը կանցկացվի Սյունիքի մարզի գեղատեսիլ Գորիս քաղաքում, որը հայտնի է իր հարուստ մշակութային ժառանգությամբ և հիասքանչ բնապատկերներով։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 10 000 000 ՀՀ դրամ։