Սպորտ

Ազգերի լիգայի եզրափակչի ժամանակ երկրպագու է զոհվել

Պորտուգալիայի և Իսպանիայի միջև Ազգերի լիգայի եզրափակչի ժամանակ երկրպագու է զոհվել։

Միջադեպը տեղի է ունեցել «Ալյանց Արենայում». երկրպագուն խաղի ընթացքում երկրորդ հարկից ընկել է ներքևում գտնվող հանգստի գոտու հատված:

Բժիշկները օգնություն են ցուցաբերել տուժածին, սակայն չեն կարողացել ուշքի բերել։ Դաշտում գտնվող մարզասերները այդ պահին չեն իմացել՝ ինչ է կատարվում։ 

Այս կապակցությամբ ՈւԵՖԱ-ն հայտարարություն է տարածել։