Սպորտ

Կվարացխելիային և Դավիթաշվիլիին Կաննում կողոպտել են

Ֆրանսիայում վրացի ֆուտբոլիստներ Խվիչա Կվարացխելիային և Զուրիկո Դավիթաշվիլիին կողոպտել են:

Միջադեպը տեղի է ունեցել Կաննում, որտեղ մարզիկներն իրենց ընտանիքների հետ հանգստանալիս են եղել․ հայտնում է Geo Team-ը:

Չարագործները թալանել են այն տունը, որտեղ հանգրվանել են Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները։ Գողացել են զարդեր, պայուսակներ և ժամացույցներ: Կողոպուտի ժամանակ տանը ոչ ոք չի եղել։ 

Ֆուտբոլիստները դեռ չեն մեկնաբանել միջադեպը։

Հիշեցնենք, որ 2022թ․ Նեապոլում Խվիչի Կվարացխելիայից գողացել էին մեքենան։ Ոստիկանները մի քանի ժամ անց հայտնաբերել էին այն: