Սպորտ

«Մենք փոքր ժողովուրդ ենք, բայց մեծ ամբիցիաներով». Ռոնալդու

Կրիշտիանու Ռոնալդուն օգնել է Պորտուգալիայի հավաքականին՝ հաղթանակ տանել Ազգերի լիգայի 2024/25 մրցաշրջանում: Իսպանիայի նկատմամբ տարած հաղթանակից հետո նա կիսվել է նվաճած գավաթից ստացած էմոցիաներով․ 

«Ես շատ երջանիկ եմ, առաջին հերթին, այս սերնդի համար․ նրանք արժանի էին տիտղոսի։ Պորտուգալիայի համար հաղթելն առանձնահատուկ բան է: Ես շատ տիտղոսներ ունեմ, բայց իմ երկրի համար հաղթելուց լավ բան չկա: 

Հրաշալի է։ Սա մեր ազգն է։ Մենք փոքր ժողովուրդ ենք, բայց մեծ ամբիցիաներով։ Ես ապրել եմ շատ երկրներում, խաղացել եմ տարբեր ակումբներում, բայց երբ խոսում են Պորտուգալիայի մասին, դա յուրահատուկ զգացողություն է։ Այս սերնդի ավագը լինելը հպարտություն է։ Եզրափակչում հաղթելը միշտ գագաթնակետն է ազգային հավաքականի համար»,- ասել է Ռոնալդուն։

Նշենք, որ սա Պորտուգալիայի հավաքականի արդեն երրորդ գավաթն է, որոնք բոլորն էլ նվաճվել են Ռոնալդուի անմիջական մասնակցությամբ։