Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում տեղի է ունենում Ազգերի լիգայի խաղարկության Պորտուգալիա-Իսպանիա եզրափակիչ հանդիպումը։ Առաջին խաղակեսից հետո 2։1 հաշվով առջևում են իսպանացիները։
21-րդ և 45-րդ րոպեներին աչքի են ընկել Սուբեմենդին և Օյարսաբալը, պորտուգալացիների կազմում 26-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Մենդեշը։ Առջևում երկրորդ խաղակեսն է։