Շտուտգարտում ավարտվեց Ազգերի լիգայի խաղարկության 3-րդ տեղի համար Գերմանիա-Ֆրանսիա դիմակայությունը։ Դիդիե Դեշամի սաները հաղթեցին 2։0 հաշվով։
45-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, 84-րդ րոպեին Ֆրանսիայի հավաքականի առավելությունը կրկնապատկեց Օլիսեն։
Ժամը 23։00-ին կկայանա եզրափակիչ հանդիպումը, որում ուժերը կչափեն Պորտուգալիայի և Իսպանիայի հավաքականները։