Սպորտ

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Կոստա Ռիկային

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականն ընկերական խաղում ուժերը չափել է Կոստա Ռիկայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվել է Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 86:62 հաշվով։

Անդրե Սպայթ Մկրտչյանը ճանաչվել է հանդիպման լավագույն բասկետբոլիստ։ Նա այս խաղում վաստակել է 21 միավոր, 4 անգամ կատարել է արդյունավետ փոխանցում, 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին:

Բարձր արդյունավետ խաղ է ցուցադրել նաև Արտյոմ Թավակալյանը, ով վաստակել է 18 միավոր, կատարել 3 արդյունավետ փոխանցում և 5 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին:

Թիմերի միջև երկրորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 9-ին՝ Գլենդելում: Խաղը կմեկնարկի տեղի ժամանակով ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան ժամը 6։00-ին):