Մյունխենի «Բավարիան» մտադիր է «Միլանից» ձեռք բերել Ռաֆայել Լեաուին:
Ակումբների միջև ուղիղ բանակցությունները սպասվում են հաջորդ շաբաթ. հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան:
«Բավարիան» պատրաստ է 60 մլն եվրո առաջարկել՝ գումարած իր խաղացողներից մեկին: «Ռոսոներիները» ցանկանում են պահպանել պորտուգալացուն, սակայն կարող են դիտարկել վաճառքը միայն 100 մլն եվրո առաջարկի դեպքում:
Ա սերիայի նախորդ մրցաշրջանում 25-ամյա վինգերը 34 խաղում դարձել է 8 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: