Քրիստիան Կիվուն վաղը պայմանագիր կկնքի և կդառնա Միլանի «Ինտերի» նոր գլխավոր մարզիչը:
Այս մասին հայտնում են Ջանլուկա Դի Մարցիոն և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հաղորդվում է, որ Քրիստիան Կիվուն այսօր հանդիպել է «Ինտերի» ղեկավարության հետ:
Դի Մարցիոն հայտնում է, որ ռումինացին իր պայմանագրի մանրամասները համաձայնեցրել է «ներաձուրիի» հետ հանդիպման ժամանակ:
Կիվուն երկու տարվա պայմանագիր կկնքի «Ինտերի» հետ և կզբաղեցնի գլխավոր մարզչի պաշտոնը՝ աշխարհի ակումբային առաջնությունից սկսած: