Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչի երկրորդ խաղում Իսպանիայի հավաքականը Շտուտգարտում մրցեԼ Է Ֆրանսիայի թիմի դեմ։ «Ֆուրիա Ռոխան» դրամատիկ և գոլառատ խաղում հաղթել է 5-4 հաշվով․
Լուիս դե լա Ֆուենտեի գլխավորած թիմից դուբլի հեղինակ է դարձել Լամին Յամալը, մեկական գոլ էլ հեղինակել են Նիկո Վիլիամսը, Միկել Մերինոն ու Պեդրին։ Ֆրանսիացիները պատասխանել են Կիլիան Մբապեի, Ռայան Շերկիի ու Ռանդալ Կոլո-Մուանիի գոլերով, իսկ Դանի Վիվիանը գրավել է սեփական դարպասը։
Այսպիսով, Եվրոպայի գործող չեմպիոնները դուրս եկան եզրափակիչ, որտեղ կմրցեն Պորտուգալիայի հավաքականի հետ, իսկ Ֆրանսիան երրորդ տեղի համար կպայքարի Գերմանիայի դեմ։
Նշենք, որ Ազգերի լիգայի եզրափակիչը տեղի կունենա հունիսի 8-ին։