Սպորտ

Ուզբեկստանը կխաղա ֆուտբոլի աշխարհի առաջնությունում

Ուզբեկստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ նվաճեց ֆուտբոլի աշխարհի առաջնության ուղեգիր:

Ընտրական փուլի նախավերջին խմբային փուլում թիմը արտագնա խաղում ոչ-ոքի է խաղացել ԱՄԷ-ի հետ, ինչը բավարար է եղել Մունդիալ դուրս գալու համար:

Այսպիսով, Ուզբեկստանը, որն Իրանից հետո իր խմբում զբաղեցրել է երկրորդ տեղը, դարձել է Կենտրոնական Ասիայի առաջին երկիրը, որը դուրս է եկել աշխարհի առաջնություն:

Ուզբեկստանը ընտրական մրցաշարում ևս մեկ խաղ ունի. հունիսի 10-ին հավաքականը Տաշքենդում կընդունի Կատարի թիմին: Սակայն ուզբեկստանցիների համար այս հանդիպումն արդեն խորհրդանշական կլինի՝ ԱԱ-2026-ի ուղեգիրն արդեն գրպանում է։ 

Ուզբեկստանի հավաքականի գլխավոր մարզիչը Թիմուր Կապաձեն է, ով ազգությամբ թուրք մեսխեթցի է:

Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ը տեղի կունենա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, Ասիայից (ԱՖԿ) դուրս են գալիս 8 թիմեր, ինչը 3-ով ավել է, քան աշխարհի նախորդ առաջնություններում: