Սպորտ

Պորտուգալիան 40 տարում առաջին անգամ հաղթել է Գերմանիային

Ազգերի լիգայի 1/2 եզրափակչում Պորտուգալիայի հավաքականը Մյունխենում հաղթել է Գերմանիային՝ 2:1 հաշվով:

Պորտուգալացիները 40 տարվա ընթացքում առաջին անգամ են արտագնա խաղում հաղթել Բունդեսթիմին։ 1985 թվականի հոկտեմբերին գերմանացիները աշխարհի առաջնության շրջանակներում տանը 1-0 հաշվով պարտվել էին պորտուգալացիներին:

Հատկանշական է, որ ընդհանրապես Պորտուգալիան 2000 թվականից ի վեր առաջին անգամ է հաղթել Գերմանիային: 2000 թվականի հունիսի 20-ին Եվրոպայի առաջնության խմբային փուլում պորտուգալացիները Գերմանիայի ընտրանուն հաղթել էին 3:0 հաշվով:

Այդ ժամանակից ի վեր թիմերը անցկացրել են հինգ հանդիպում, իսկ Գերմանիան տարել է հինգ հաղթանակ: