«Ալ-Հիլալը» հայտարարել է Սիմոնե Ինձագիին գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին:
49-ամյա իտալացին և սաուդյան ակումբը պայմանագիր են կնքել մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ինձագին «Ալ Հիլալում» կստանա տարեկան 25 միլիոն եվրո և 4-5 միլիոն բոնուս:
Հիշեցնենք, որ հունիսի 3-ին «Ինտերը» հայտարարել էր Սիմոնեի հետ փոխհամաձայնությամբ համագործակցությունը դադարեցնելու մասին։
Ինձագին «Ինտերը» գլխավորել էր 2021 թվականի ամռանը: Նրա գլխավորությամբ «ներաձուրիները» հաղթել են սերիա Ա-ն, երկու անգամ նվաճել Իտալիայի գավաթը, երեք անգամ՝ Իտալիայի սուպերգավաթը և երկու անգամ պարտվել չեմպիոնների լիգայի եզրափակիչում՝ 2023 թվականին «Մանչեսթեր Սիթիին» (0:1), և 2025 թվականին՝ ՊՍԺ-ին (0:5):