Հայաստանի Մ-21 ֆուտբոլի հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում հունիսի 3-ին ընդունել էր Կիպրոսի Մ-21 հավաքականին։ Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին։ Խաղակեսի վերջնամասում կարմիր քարտ ստացավ և հեռացվեց Կիպրոսի ընտրանու ավագ Ստիլիանոս Վրոնտիսը։
Երկրորդ խաղակեսի վերջնամասում Հայաստանի Մ-21 ընտրանու կազմում Երվանդ Սուքիասյանի հարվածից հետո գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում։ Խաղին ավելացված երրորդ րոպեին Կիպրոսի կազմում պատասխան գոլը հեղինակեց Կոնստանդինոս Վենիցելուն։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1։
Կողմերի միջև երկրորդ ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 6-ին՝ 19:00-ին, Ֆուտբոլի ակադեմիայում։