Սպորտ

Ֆաբրեգասը «Ինտերում» կարող է փոխարինել Ինձագիին

Միլանի «Ինտերը» կարող է Սիմոնե Ինձագիի փոխարեն գլխավոր մարզիչ նշանակել Ֆրանսեսկ Ֆաբրեգասին:

Ինչպես հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը, միլանյան ակումբը կապ կհաստատի «Կոմոյի» մարզչի հետ Ինձագիի հեռանալու դեպքում: Սա համարվում է «ներաձուրիի» առաջնային տարբերակը: Ակումբը ցանկանում է, որքան հնարավոր է, շուտ լուծել ներկայիս մարզչին փոխարինելու հարցը, եթե Սիմոնեն որոշի տեղափոխվել «Ալ Հիլալ»:

Ընդ որում, Սաուդյան ակումբն ավելի ու ավելի է վստահ, որ առաջիկա օրերին համաձայնություն կստանա Ինձագիից․ նշում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: