Ջոբ Բելինգհեմը որոշել է տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»։
Ինչպես հայտնում են Bild-ը և Sky Sport-ը, «Սանդերլենդի» 19-ամյա կիսապաշտպանը վերջապես որոշել է կարիերան շարունակել Դորտմունդում։ Նրա ավագ եղբայրը՝ Ջուդը, ով ներկայումս խաղում է Մադրիդի «Ռեալում», այնտեղ խաղացել է 2020-23թթ․։
Սպասվում է, որ մոտ ժամանակներս կողմերը կսկսեն բանակցությունները տրանսֆերի շուրջ: Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ «Սանդերլենդը» մտադիր չէ ֆուտբոլիստին վաճառել հրաժարագնից (շուրջ 40 միլիոն եվրո) էժան։