Սպորտ

Մեկնարկում է Բենուր Փաշայանի 6-րդ միջազգային հուշամրցաշարը

Երևանի «Դինամո» մարզադահլիճում հունիսի 3-4-ը կանցկացվի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի կրկնակի չեմպիոն, գավաթակիր Բենուր Փաշայանի 6-րդ միջազգային հուշամրցաշարը, որն անցկացվում է ՀԸՖ-ի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, մրցումների սկիզբը՝ յուրաքանչյուր օր ժամը 11:00-ին, եզրափակիչները և բացման արարողությունը՝ հունիսի 4-ին՝ ժամը 18:00-ից։