Սպորտ

Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն

17-ամյա Համլետ Մանուկյանը հռչակվել է սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը՝ փոխչեմպիոն, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։ 

Մանուկյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի մեծահասակների չեմպիոն` նժույգ-թափերի եզրափակչում հավաքելով 14.766 միավոր։ Խաչատրյանը նույն վարժությունում 14.733 միավորով նվաճել է փոխչեմպիոնի կոչումը։

Եվրոպայի առաջնության եզրափակչում հանդես կգան նաև Արթուր Դավթյանը (հենացատկ), Արթուր Ավետիսյանը (օղակներ) և Վահագն Դավթյանը (օղակներ)։