Սպորտ

«Բայերի» պաշտպանը տեղափոխվեց «Բավարիա»

Մյունխենի «Բավարիան» հայտարարել է Ջոնաթան Տայի տեղափոխության մասին:

Մյունխենցիները 29-ամյա կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիր են կնքել մինչև 2029 թվականի հունիսի 30-ը:

Նա «Բավարիա» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով՝ կապված «Բայերի» հետ պայմանագրի ժամկետի ավարտի հետ։ Ֆուտբոլիստը մյունխենյան ակումբում հանդես կգա 4 համարի մարզաշապիկով։ 

Հիշեցնենք, որ Տան «Բայերում» հանդես էր եկել 2015/16 մրցաշրջանից։