Սպորտ

Ալեգրին կրկին կգլխավորի «Միլանը»

Մասիմիլիանո Ալեգրին համաձայնել է գլխավորել «Միլանը»:

Ինչպես գրում է Sportmediaset-ը, 57-ամյա մասնագետն ընդունել է թիմը գլխավորելու առաջարկը։ Սպասվում է, որ նա 3 տարվա պայմանագիր կկնքի՝ մեկ մրցաշրջանում 5 մլն եվրո աշխատավարձով, նախատեսված են նաև 2 մլն եվրո բոնուսային վճարումներ: 

Ավելի վաղ Ալեգրին «Միլանը» գլխավորել է 2010-14թթ.: