Սպորտ

Հինգ հայ մարմնամարզիկ Եվրոպայի առաջնության եզրափակչում է

Հինգ հայ մարմնամարզիկ դուրս է եկել Գերմանիայի Լայպցիգ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Եզրափակիչ փուլում են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը։