Սպորտ

Ռոնալդուն հեռանում է ակումբից

Կրիշտիանու Ռոնալդուն, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Ալ Նասր»- ից:

Սաուդյան Արաբիայում ավարտվել է 2024/25 մրցաշրջանը։ «Ալ Նասր» - ը, որի կազմում հանդես է գալիս Կրիշտիանու Ռոնալդուն, զբաղեցրել է առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը:

Մրցաշրջանի վերջին խաղից հետո պորտուգալացին գրել է. «Այս գլուխն ավարտված է։ Պատմությո՞ւն։ Ամեն ինչ դեռ գրվում է: Շնորհակալ եմ բոլորից»։

Ֆուտբոլիստի ընկեր Էդու Ագիրեն, ով այս տարվա փետրվարին հարցազրույց էր վերցրել նրանից, հայտարարել է, որ հարձակվողը չի երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ: