Պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյոն, որը ներկայումս մարզում է թուրքական «Ֆեներբախչեն», պատասխանել է հարցին, թե ինչու չի արդեն 7 տարի մասնակցում Չեմպիոնների լիգային․
«Վերջին յոթ տարվա ընթացքում եվրագավաթային երկու եզրափակիչ ունեմ։ Այլ կերպ ասած՝ յոթ տարվա ընթացքում ավելի շատ եվրագավաթային եզրափակիչներ ունեմ, քան թուրքական ֆուտբոլն՝ իր ողջ պատմության ընթացքում», - պատասխանել է պորտուգալացին:
Հիշեցնենք, որ Մոուրինյոն «Ռոմայի» գլխավորությամբ 2022 թվականին հաղթել է կոնֆերենցիաների լիգայում և 2023 թվականին դուրս եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ: