Սպորտ

Կիլիան Մբապեն «Ռեալում» կարող է նոր համար ստանալ

Ինչպես հաղորդում է RMC Sport-ը՝ վկայակոչելով El Chiringuito-ն, մադրիդյան ակումբը Լուկա Մոդրիչի հեռանալուց հետո հարձակվողին առաջարկել է 10 համարի մարզաշապիկը: Այժմ ֆրանսիացին խաղում է 9 համարի մարզաշապիկով։  

Սպասվում է, որ Մբապեն կընդունի «Ռեալի» առաջարկը: 

Լա լիգայի այս մրցաշրջանում Կիլիանն անցկացրել է 34 հանդիպում՝ աչքի ընկնելով 31 գոլով և 3 գոլային փոխանցմամբ: