Սպորտ

Պաշտոնական. Էրիկ տեն Հագը՝ «Բայերի» գլխավոր մարզիչ

«Բայերը» հայտարարել է Էրիկ տեն Հագին գլխավոր մարզիչ նշանակելու մասին:

Հոլանդացի 55-ամյա մասնագետը գերմանական ակումբում փոխարինել է Խավի Ալոնսոյին, որն աշխատանքի է անցել «Ռեալում»:

Տեն Հագի պայմանագիրը «Բայերի» հետ ուժի մեջ կլինի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը: Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից: