Խավի Ալոնսոն հայտարարել է «Ռեալում» նոր դարաշրջան սկսելու մասին: Այսօր 43-ամյա իսպանացին ներկայացվել է որպես Մադրիդի «Ռեալի» նոր գլխավոր մարզիչ:
«Ինձ համար առանձնահատուկ օր է, անկասկած։ Ես այն ամբողջ կյանքում կնշեմ իմ օրացույցում:
Ես ուրախ եմ, որ այստեղ եմ․ ես այս վայրն իմ տունն եմ համարում։ «Ռեալի» հետ կապը երբեք չի խզվել։ Եվ երբ մեկուկես ժամ առաջ ես մտա Վալդեբեբասի մարզակենտրոն, այդ զգացողությունը նորից բորբոքվեց իմ մեջ։
Ես զգում եմ, որ սա նոր դարաշրջանի սկիզբ է: Ֆլորենտինո, շնորհակալություն ինձ վստահելու համար:
Զգում եմ, որ «Մադրիդի» երկրպագուները պատրաստ են նոր դարաշրջանի մեկնարկին և անհամբեր սպասում են դրան։ Նրանք ակնկալում են, որ մենք ավելի մեծ կդառնանք՝ ավելի մեծ դարձնելով այս ակումբի պատմությունը։
Շնորհակալ եմ նաև իմ ընտանիքին, որը միշտ ուղեկցում է ինձ»,- ասել է Ալոնսոն։