Սպորտ

Կիլիան Մբապեն կարժանանա «Ոսկե խաղակոշիկի»

Կիլիան Մբապեն կստանա 2024/25 մրցաշրջանի «Ոսկե խաղակոշիկը»: Մադրիդի «Ռեալի» հարձակվողը Լա Լիգայում ընթացիկ մրցաշրջանում դարձել է 31 գոլի հեղինակ։ Նա զբաղեցնում է առաջին տեղը Եվրոպայի լավագույն ռմբարկուների ցուցակում: Մբապեն 38-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (2:0) իր դուբլի շնորհիվ վաստակեց 62 միավոր և շրջանցեց «Սպորտինգի» հարձակվող Վիկտոր Գյոկերեսին (39 գոլ, 58,5 միավոր)։

«Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահն այսօր բաց թողեց Կիլիանից առաջ անցնելու իր հնարավորությունը: Պրեմիեր լիգայի 38-րդ տուրում նա գրավեց «Քրիսթալ Փելասի» դարպասը (1:1), սակայն 29 գոլով և 58 միավորով երրորդ տեղում է։ «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին և «Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին խփել են 25-ական գոլ և ունեն 50 միավոր։ Մբապեի ցուցանիշին համապատասխանելու համար նրանք պետք է 6 գոլ խփեն: