Սպորտ

Խաբի Ալոնսոն պաշտոնապես գլխավորեց Մադրիդի «Ռեալը»

Մադրիդի «Ռեալը» հայտարարել է Խաբի Ալոնսոյի՝ ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու մասին։

43-ամյա մասնագետը պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականի ամառ, նա աշխատանքի կանցնի հունիսի 1-ից։

2022 թվականի հոկտեմբերից Ալոնսոն գլխավորել է «Բայերը» և Լևերկուզենի ակումբի հետ հաղթել Գերմանիայի առաջնությունն ու գավաթը։

2009-ից 2014 թվականներին Խաբին հանդես է եկել «Ռեալում» որպես խաղացող և ակումբի հետ նվաճել 6 գավաթ, այդ թվում՝ Լա Լիգան և Չեմպիոնների լիգան։