Ռիգայում մեկնարկել է ՖԻԲԱ Եվրոպայի 2025 թվականի կոնգրեսը, որի ընթացքում ամփոփվել են 2024 թվականի եվրոպական բասկետբոլային իրադարձությունները։ Կոնգրեսին մասնակցել է նաև Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։
2024 թվականին Հայաստանը եղել է Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրներից մեկը։ Միջազգային պաշտոնական մրցաշարերին մասնակցել են Հայաստանի տղամարդկանց և կանանց միանգամից 7 հավաքականներ։ Այս ցուցանիշով Հայաստանը ներառվել է Եվրոպայի ամենաակտիվ 30 երկրների շարքում։
Հիշեցնենք, որ հուլիսին Երևանում կկայանա Եվրոպայի Մ-20 Բ դիվիզիոնի առաջնությունը։ Հուլիսի 11-20-ը Երևանը կհյուրընկալի 20 երկրների հավաքականների, որոնք կմրցեն Եվրոպայի Մ-20 Բ դիվիզիոնի չեմպիոնի կոչման համար։