Սպորտ

«Տիկնիզյանը խնդրել է չմեկնել Սամարա՝ վկայակոչելով իր հոգեէմոցիոնալ վիճակը»․ գլխավոր մարզիչ

«Լոկոմոտիվի» գլխավոր մարզիչ Միխայիլ Գալակտիոնովը բացատրել է, թե ինչու պաշտպան Նաիր Տիկնիզյանը թիմի հետ չի մեկնել Սամարա՝ Ռուսաստանի առաջնության 30-րդ տուրի՝ «Ակրոնի» հետ խաղին, գրում է championat.com-ը։ 

«Ե՛վ ակումբը, և՛ ֆուտբոլիստը հայտարարություններ արեցին, կարծում եմ՝ դրանք սպառիչ են։ Տիկնիզյանը մարզվել է թիմի հետ ամբողջ շաբաթ, բայց խնդրել է չմեկնել Սամարա՝ վկայակոչելով իր հոգեէմոցիոնալ վիճակը։ «Ակումբը նրան ընդառաջ գնաց», - Գալակտիոնովի խոսքերն է մեջբերում Match TV-ն։

Երկուշաբթի՝ մայիսի 19-ին, ՌՊԼ-ի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի հետ խաղից (2:2) հետո, Տիկնիզյանը հուզիչ հարցազրույց էր տվել, որում դժգոհություն էր հայտնել թիմում տիրող իրավիճակից, ինչպես նաև հայտարարել էր «Լոկոմոտիվի» ղեկավարության հետ կապվելու մտադրության մասին՝ իրեն բաց թողնելու խնդրանքով։

Այս մրցաշրջանում Տիկնիզյանը մասնակցել է բոլոր մրցաշարերի 33 խաղի՝ խաղադաշտում անցկացնելով 1596 րոպե։ Այս խաղերում ֆուտբոլիստը խփել է երկու գոլ և կատարել չորս գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։