Սպորտ

Հայ բռնցքամարտիկներն ընդգրկված են «Ստալինգրադ» թիմում

Հայասատնի երկու բռնցքամարտիկ` 58 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ Ռուսաստանի Պերմ քաղաքում կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80 ամյակին նվիրված բռնցքամարտի թիմային մրցաշարին:

Հայ մարզիկներն ընդգրկված են «Ստալինգրադ» թիմում: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Արմեն Պապիկյանի գլխավորությամբ: