Եվրոպա լիգայի եզրափակչում «Տոտենհեմը» 1:0 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Յունայթեդին»՝ երկար տարի ընդմիջումից հետո դառնալով մրցաշարի հաղթող։
Լոնդոնյան թիմին հաղթանական է պարգևել հանդիպման 42-րդ րոպեին Բրենան Ջոնսոնի հեղինակա միակ գնդակը։
Անգլիայում սա «Տոտենհեմի» առաջին գավաթն է 2008 թվականից ի վեր: Այն ժամանակ նրանք Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթի վճռորոշ խաղում 2:1 հաշվով հաղթել էին «Չելսիին»:
«Տոտենհեմը» նվաճել է նաև 1984թ.-ից հետո առաջին տիտղոսը եվրագավաթներում։ 1983/84 մրցաշրջանում «Տոտտենհեմը» նվաճել էր ՈՒԵՖԱ-ի գավաթը՝ եզրափակչում երկու հանդիպումների արդյունքում հաղթելով բելգիական «Անդերլեխտին»։ Այդ ժամանակից ի վեր թիմը չէր հաղթել եվրոպական ոչ մի մրցաշարում:
Բացի այդ, հաղթանակը Անջե Պոստեկօղլուի սաներին թույլ տվեց որակավորվել ՈՒԵՖԱ-ի ի Չեմպիոնների լիգայի 2025/2026 մրցաշրջանում՝ չնայած նրան, որ թիմը այս պահին ՊԼ-ում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։